Մոդել Կարա Դելևինը նշանադրվել է դերասանուհի Էշլի Բենսոնի հետ

Սուպերմոդել Կարա Դելևինի և դերասանուհի Էշլի Բենսոնի մատանեմատերին մատանիներ են նկատել՝ Եվրոպայում ռոմանտիկ հանգստի շրջանակում։ Երկրպագուների կարծիքով՝ սիրեցյալները որոշել են հարաբերությունները նոր մակարդակի տեղափոխել։

Հունիսին հայտնիները մեկնել են Սեն Տրոպե՝ նշելով միասին լինելու առաջին տարեդարձը, որտեղ պապարացիները թիրախավորել են նրանց։ Վերջինները մատանիներ են կրել։ Լուսանկարները, որոնցում աստղերը չեն թաքցնում միմյանց նկատմամբ զգացմունքները նշանադրության մասին մտածելու առիթ են դարձել։

Օգտատերերը սկսել են ռոմանտիկ ժապավեններ տարածել և նշանադրության կապակցությամբ շնորհավորել զույգին։

Սակայն ո՛չ Կարան, ո՛չ Էշլին չեն մեկնաբանում այս տեղեկությունը և չեն բարձրաձայնում անձնական հարաբերությունները։ Աղջիկների կարծիքով՝ անձնականը պետք է այդպիսին էլ մնա։

«Ես կարծում եմ, որ գաղտնիությունն ապահովելը ամենալավ բանն է, ինչ կարելի է անել բոլոր տեսակի հարաբերությունների պարագայում։ Ես չեմ բարձրաձայնում անձնականս և գտնում եմ, որ այդպես ավելի ճիշտ է։ Ես հասկանում եմ, որ աստղերը չեն կարող խուսափել հրապարակայինությունից, բայց փորձում եմ անձնականս ինձ պահել՝ որքանով որ դա հնարավոր է»,-ասել է Բենսոնը։

Նշենք, որ զույգը երկար ժամանակ չէր մեկնաբանում իրենց սիրավեպը։ Սիրեցյալի հետ հարաբերությունները Կարա Դելևինը «թեժ» համբույրով հաստատել է 2019-ի հունիսին։

Понравилась статья? Поделиться с друзьями: