Մի օր հոնքերս հանելու փոխարեն քիթս եմ հանելու․ Ինչպե՞ս է Սիլվա Հակոբյանի դուստրը հանում հոնքերը

Հանրահայտ երգչուհի Սիլվա Հակոբյանի նույնքան հանրահայտ դստրիկը մեծերին կրկնօրինակելու հատուկ տաղանդ ու հակում ունի։ Մայրը հաճախ է նկարահանում այն պահերը, երբ դուստրը փորձում է կրկնօրինակել իրենց մեծ մարդկանց այս կամ այն արարքը։

Այս անգամ փոքրիկ Միլան փորձում է հանել իր հոնքերը։ Նա վերցրել է մայրիկի հայելին և ունելին ու կենտրոնացած զբաղվում է հոնքերը հեռացնելու գործողությամբ։ Հատկանշական է, որ Միլան հոնքերի փոխարեն միշտ վրիպում և թիրախավորում է իր քիթիկը։

Միլան, երբ նկատում է, որ մայրը նրան նկարահանում է այդ գործողությունը կատարելու ժամանակ, նրանից պահանջում է, որ չանի։ Միայն երկրորդ անգամ բարկացած զգուշացնելուց հետո Միլայի մայրն անջատում է տեսախցիկը։


Փոքրիկ Միլայի մասնակցությամբ այս տեսանյութը կարող եք դիտել ստորև։ Սիլվան տեսանյութին կից կատակով Միլայի անունից գրել է, որ մի օր հոնքերը հանելու փոխարեն քիթն է հանելու։ Ապա հանդիմանական տոնով ավելացնում՝ թե իմ ինչ տարիքն ա։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!