Մի մեծ երազանք ունեմ, որն այս տարի իրագործվելու իր բաղձալի հերթին է սպասում, միայն մի բան կա․․․

Արմինկան, ով երգի ասպարեզում ոչ այնքան ակտիվ գործունեություն ունի, այս շրջանում նոր երգերով հանդես չի եկել, սակայն օրերս նա մի հրապարակում է կատարել և ուշագրավ հայտարությամբ հանդես եկել, որն էլ հետաքրքրել է նրա երկրպագուներին։

Բանն այն է, որ երգչուհու կյանքում այս տարին կարևոր և առանձնահատուկ է, քանի որ այս տարի երգչուհին կդառնա հիսուն տարեկան և բեմական գործունեության երեսունամյակը։ Այս մասին Արմինկան գրել է․ «Այս տարին առանձնահատուկ և կարևոր տարի է ինձ համար:

Դժվար է հավատալ, բայց այս տարի լրանում է իմ հիսուն և բեմական գործունեությանս 30 տարին: Մեծ երազանք ունեմ, որը տարիների խորքից եկել և այս տարի իրագործվելու բաղձալի հերթին է սպասում: Ձեր սերը և աջակցությունն են ինձ համար խթան լինելու:

Միայն մի բան՝ ասեք, որ ինձ հետ եք»։ Իսկ թե ինչ կլինի առաջիկայում, կարծում ենք երգչուհին կհստակեցնի։ Արմինկան բավականաչափ երկրպագուներ ունի և ըստ երևույթին ցաննկանում է համերգով հանդես գալ։

Կարծում ենք, որ երգչուհու համերգը բավականաչափ սպասված է և երկրպագուները ջերմորեն կընդունեն այն։

Понравилась статья? Поделиться с друзьями: