Մի կապեք ինձ իմ անցյալի հետ… Ալեքսանդր Բաբասյանը անդրադարձել է նախկին կնոջ նոր հարաբերություններին

Վերջին շրջանում սննդաբան Լիլիթ Բասյանի անձնական կյանքը համացանցային տիրույթում հաճախ է քննարկվում։

Դրան մեծապես նպաստում է հենց ինքը՝ Լիլիթը, քանի որ հանրայնացնում է անձնական բնույթի ակնարկող լուսանկարներ և կարճ հոլովակներ։

Նրա  հրապարակումներում, սակայն, հետևորդները երբեք չեն տեսնում սիրելիի դեմքը, քանզի սննդաբանը չի ցանկանում հանրայնացնել սիրելիին։ Օգտատերերը հաճախ քննարկում էին նաև այն, որ Լիլիթի նախկին ամուսնհը՝ Ալեքսանդրը, իր վերջին հրապարակումներում էմոցիոնալ է և դրանք կապում էին նախկին կնոջ հրապարակումների հետ։

Դերասանն ահա օրերս անդրադարձել է այդօրինակ քննարկումներին և հորդորել իրեն չկապել իր անցյալի հետ, քանզի ինքը դրա հետ այլևս որևէ առնչություն չունի։ Հավելենք նաև, որ Ալեքսանդրը նույնպես սիրելի ունի և այդ մասին նա չի թաքցնում։

Դերասանը սիրելիի հետ մի քանի հրապարակուներ կատարել է, սակայն նա նույնպես զերծ է մնում ցույց տալ սիրելիի դեմքը։ Դերասանի հրապարակման մասին առավել մանրաամսն դիտեք վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: