«Մի կաթիլ մեղր»-ի իսպանական տարբերակը․ երեխաների ծեծկռտուքը վերածվել է զանգվածային անկարգությունների

Իսպանիայում ութ տարեկան տղայի ծեծկռտուքը հասակակից աղջկա հետ զանգվածային անկարգությունների է վերածվել, որոնց կարգավորման համար անհրաժեշտ է եղել հատուկ նշանակության ոստիկանության միջամտությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Վալյադոլիդ քաղաքում՝ երկրի հյուսիս-արևմուտքում։ Լույս կիրակի գիշերը Լոլա Էրերայի անվան հրապարակում, Սան Խուանի տոնը նշելիս ութ տարեկան տղան հարվածել է հասակակից աղջնակին, որին պաշտպանել են ծնողները։ Տղայի հարազատներն, իրենց հերթին, պարտք չեն մնացել, և ծեծկռտուք է սկսվել։

Դեպքի վայր է ժամանել չորս ոստիկանական ջոկատ, երկուսը՝ Ազգային ոստիկանությունից, մյուս երկուսը՝ քաղաքային ոստիկանությունից։ Այդ պահին հարաբերությունների պարզաբանումը վերածվել է զանգվածային անկարգության՝ 50 մարդուց բաղկացած։

Ոստիկանները ստիպված են եղել խնդրել ութ այլ ջոկատի աջակցություն, ներառյալ՝ հատուկ նշանակության ջոկատի երկու ստորաբաժանում։

Հաշվի առնելով՝ իրավիճակի բնույթը՝ ոստիկանները փորձել են հանդարտեցնել ամբոխին։ Հենց այդ ժամանակ ծեծկռտուքի երկու մասնակից՝ ագրեսոր երեխայի հայրը և հորեղբայրը, որոնք հրահրել են անկարգությունները, ցանկացել են թաքնվել։ Բերման ենթարկվելիս նրանք դիմադրություն են ցույց տվել և փորձել հարվածել ոստիկանության աշխատակիցներից մեկին։

Նախնական տեղեկատվության համաձայն՝ երեխայի հորից ու հորեղբորից բացի ոչ ոք չի ձերբակալվել։  Նշվում է, որ ձերբակալություններ չեն եղել՝ ոստիկանության աշխատակիցների անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: