Մի երազանք ունեմ. գոնե մեկ անգամ, բացի Եռաբլուրից, մի վայր գնալ քեզ հետ, Երանի գոնե մեկ օր դուրս գաս տնից…

Նանե Արզումանյանը հաճախ է հրապարկումներով հանդես գալիս։ Նրա գրառումները հիմնականում հուզիչ բովանդակություն են ունենում, քանի որ դրանք կապված են իր անմահ հերոս եղբոր՝ Արտուշ Արզումանյանի հետ։ Այս անգամ լրագրողը հուզիչ գրառմամբ շնորհավորել է մայրիկին՝ հերոսածին կնոջը։

Նանեն մասնավորապես գրել է․ «Երկրի վրա քայլող իմ ԱստվածաՄայր, շնորհավոր տարեդարձդ։ Շնորհակալ եմ քեզ, իմ Մամ, իմ ամենահամեստ և ամենաբարի… Բացառիկ կին, շնորհակալ եմ մեզ հրամանատար տալու համար, Որդուդ համար, ով իմ առավելությունն է միշտ, շնորհակալ եմ Քրոջս համար: Մի քիչ խոսեմ Մամայիս մասին. ամենահյուրասեր, բոլորի ցավը կիսող, ամենաարդար…

Գորիսում՝ մանկությանս ամենատպավորված հատվածներում, Մայրս հասնում էր օգնության բոլորին, օրվա ցանկացած ժամին բուժում իր հիվանդներին։ Վերջերս մամայիս ստեղծագործություներից մեկը գտա(թաքուն է պահում)… ինձ համար ամենաուժեղ կինն է աշխարհում, ով կարող է ոսկոր քայքայող ցավին զուգահեռ ինձ ժպտալ ու ճանապարհել աշխատանքի… Կներես, Մամ ջան…

Ինչպես քեզ խոստացել եմ, ապրելու եմ երջանիկ, որ քեզ ժպիտ պարգևեմ… մի երազանք ունեմ. գոնե 1 անգամ, բացի Եռաբլուրից, մի վայր գնալ քեզ հետ և ուղղակի զբոսնել, որն արդեն 3 տարի չի ստացվում….

Երանի գոնե 1 օր դուրս գաս տնից….. Ժպտա՜, իմ ՄԱՄ….»։ Շնորհավորում ենք Նանեի մայրիկին և լավագույնը մաղթում հերոսածին կնոջը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!