Մինչև վաղը ջուր չի լինելու

Հերթական անհարմարությունը՝ սպառողների համար։ Վեոլիա ջուրը հայտարարել է, որ մինչև վաղը՝ մայիսի տասնհինգը՝ ժամը 12։00-ն մի շարք հասցեներում ջուր չի լինելու։ Հողի սահքի պատճառով վթար է տեղի ունեցել Արզնի մեկ – Երևան մայրուղային ջրատարում, այդ պատճառով ջուր չի լինի Արաբկիրի, Կենտրոնի և Էրեբունիի վարչական շրջանների գրեթե բոլոր հասցեներում։

Եթե կհասցնեք, ջուր հավաքեք, քանզի քսանչորս ժամով է այն դադարելու։ Իրապես տհաճ է այս նորությունը բոլոր-բոլորի համար, առհասարակ, ջրամատակարարման դադարեցնումն անչափ շատ խնդիրներ է ստեղծում մարդկանց համար՝ այն էլ չնախատեսված։

Սա, սակայն հիանալի լուր կարելի է համարել տնային տնտեսուհիների համար․ կարելի մեկ օր կտրվել առօրյա հոգսերից, հանգստանալ, և ընտանիքի հետ ավելի շատ շփվել՝ հաճելի ժամանց կազմակերպելով։ Միևնույնն է, ջուր չկա, և տան գործ անել հնարավոր չի լինի։

Լավ օր ենք մաղթում բոլորին։

Понравилась статья? Поделиться с друзьями: