«Մինչև հիմա աչքիս առաջ Ստեփանակերտի դիшհերձարանում դիшկների մեջ «քnւջուջ» անող մարդկանց դեմքերն են»

Եռաբլուրում հերթական միջադեպը եղավ որդեկորույս ծնողի և գործիչներից այս անգամ Ռոբերտ Քոչարյանի միջև։ Լրագրող Յաշա Սողոմոնյանը, անդրադառնալով որդեկորույս մայրերի պահվածքին և դրանից բխած արձագանքներին, գրում է հետևյալը․


«Էնքան եք լկտիացել, էնքան եք ստորացել, նվաստացել ու դեգրադացվել, որ որդեկորույս մայրերի թեկուզ և սուբյեկտիվ, թեկուզ և էմոցիոնալ, թեկուզ և՝ ձեր ստանդարտներով «լաչառ» պահվածքն եք քննարկում, քննադատում, վիրավորում ու պախարակում։

Ու սա բոլոր կողմերին է վերաբերում։ Ամո՛թ ունեցեք, խի՛ղճ ունեցեք, խելքի՛ եկեք։ Նրանց ապրածի ու զգացածի կեսի կեսը զգայիք, կխելագարվեիք։ Գրո՛ղը տանի։ Մինչև հիմա աչքիս առաջ Ստեփանակերտի դիшհերձարանում դիшկների մեջ «քnւջուջ» անող մարդկանց դեմքերն են։

Դուք Աստված չունեք, uրբություն չունեք, ձեզ ոչինչ ու ոչ ոք հետաքրքիր չէ բացի ձեր «ՃՇՏԻՑ»։ Թքեմ ձեր ՃՇՏԻ վրա, եթե այն ավելի կարևոր է, քան էս մարդկանց ցшվն ու վիշտը, կnրուստն ու տшռապանքը»,- իր միտքն ավարտել է Յաշա Սողոմանյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: