Միայն տեսնեք, թե ինչ իրարանցում է առաջացրել Սոֆյա Պողոսյանի որդին իրենց բնակարանում․ նույնիսկ քայլելու տեղ չկա․ տեսանյութ

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը ինսթագրամայան տիրույթում ակտիվությունը մեծացրել է։ Նա որդու՝ փոքրիկ Միքայելի մասնակցությամբ հաճախ է հրապարակումներ կատարում և ցույց տալիս, թե ինչ ակտիվ է որդին։

Նա արդեն  1,5 տարեկան է և բավակնաին ակտիբ փոքրիկ։ Սոֆյայի ակտիվությունը մեծացավ որդու ծննդից հետո։ Ինսթագրամում դերասանուհուն հազարավոր օգտատերեր են հետևում, ովքեր փոքրիկին արդեն  ճանաչում են և մեծ սիրով ու անհամբերությամբ են սպասում նոր հրապարակումներին։ Սոֆյան երկար սպասեցնել չի տալիս նրանց։

Եվ ահա կրկին մի հրապարակմամբ է հանդես եկել, որտեղ ցույց է տվել, թե ինչ իրարանցում է որդին առաջացրել իրենց բնակարանում։

Հոլովակը բավականին զվարճալի է ստացվել։ Միքայելը խոհանոցի հատակին է լցրել բոլոր թավաների կափարիչները, սենյակում թափել է հագուստները և ողջ բնակարանում քայլելու տեղ հազիվ  է գտնվում։

Կապուտաչյա գանգրահեր փոքրիկի չարաճճի արկածները բնակարանում առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!