Միայն տեսեք, թե ինչպես է գյուղապետի ընտանիքը խնամախոսության գնում․ հատված հայտնի ֆիլմից

Հազիվ թե գտնվի մեկ հայ, որը ծանոթ չլինի ժողովրդական լեզվով ասած «աղջիկ ուզելու» պրոցեսին։ Չնայած ընդհանուր «գործընթացը» նույնն է, սակայն յուրաքանչյուր ընտանիքի մոտ դա տեղի է ունենում յուրովի։

Ավելորդ է նշելը, որ դա շատ հուզիչ պահ է և՛ տղայի, և՛ աղջկա, ինչպես նաև նրանց ընտանիքների համար։

Տղան ծնողների (կարող է նաև մի քանի ընկերոջ) հետ գնում է աղջկա տուն, տղայի հայրը (կամ մեկ այլ տարեց ազգական) հայտնում է գալու նպատակը, իսկ աղջիկն ու աղջկա ծնողները հավանություն են տալիս կամ ոչ։

Կատակերգական ֆիլմերում այս սովորույթը բավականին գեղեցիկ և հումորով է ներկայացվում։

Պատկերացրե՛ք՝ գյուղապետը, որը շատ է հպարտանում իր պաշտոնով, նրա կինը, որը ևս հպարտանում է ամուսնու պաշտոնով՝ իրեն գյուղի մյուս կանանցից առավել համարելով և նրանց ոչ այնքան գրագետ ու խելամիտ որդին գնում են «աղջիկ ուզելու»։

Տեսե՛ք, թե արդյունքում ինչ է ստացվում։

— Հերիքա էլի այ տղա — Սաղ-սաղ մի 20 հատ եմ կերե այ մեր 😂😂 Ժող ջան վերջնա, անպայման դիտեք 👇🤣

— Հերիքա էլի այ տղա- Սաղ-սաղ մի 20 հատ եմ կերե այ մեր 😂😂Ժող ջան վերջնա, անպայման դիտեք 👇🤣

Опубликовано 1-Like 1-Օր պոզիտիվ Четверг, 30 мая 2019 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: