Միայն տեսեք՝ ոնց է Մերի Մակարյանի դուստրը կերակրում եղբորը․ զգացմունքային տեսանյութ

Մերի Մակարյանն այսօր արդեն երկու երեխաների մարիկ է։ Մերին արդեն տևական ժամանակ է, ինչ էկրաններին չէ։

Նա զբաղվում է երեխաների խնամքով և դաստիարակությամբ։ Դերասանուհու առաջնեկն Էլիզան է, իսկ երկրորդ երեխան տղա է, ում շնորհել են Հայկ անունը։ Մերին երեխաներին հանրությունից չի թաքցնում և հաճախ է նրանց մասնակցությամբ հրապարակումներ կատարում։

Այս անգամ Մերին ցույց է տվել, թե իր փոքրիկ օգնական Էլիզան ինչպես է ամեն հարցում օգնում մայրիկին։ Այս անգամ մայրիկի գեղեցկուհին օգնել է կերակրել փոքրիկին։ Մերին ուղղակի հպարտանում է իր աղջնակով, որն այնքան է մեծացել։

Տեսարանը, որտեղ քույրիկը կաթի շիշը ձեռքին կերակրում է փոքրիկ եղբորը, բավականին զգացմունքային է և Մերին հիացել է տեսարանով և անմիջապես տեսանկարահանել ու ցույց տվել հետևորդներին՝ կիսվելով նրանց հետ օրվա այդ գեղեցիկ դրվագով։

Իսկ վարը կցված տեսանյութում առաջարկում ենք դիտել  և հիանալ փոքրիկներով։

Понравилась статья? Поделиться с друзьями: