Միայն իմանաք՝ ինչ է եղել․ նորածին աղջնակին փրկել է շունը

Ի՞նչ կանեին մարդիկ, եթե չլինեին, օրինակ շները, որոնք ոչ միայն ընտանի կենդանիներ են, այլև հարկ եղած դեպքում՝ մեր ընկերը, պահապանը և օգնականն են։ Քիչ չեն դեպքերը, երբ շները փրկում են մարդկանց դժբախտ պատահարներից կամ տհաճ իրավիճակներից։ Իսկ Սանկտ Պետերբուրգում նորածին աղջնակն իր կյանքով պարտական է Մաչո մականվամբ շանը, որը նրան գտել է զբոսայգում։ Իսկ այնտեղ երեխային, ամենայն հավանականությամբ, թողել է մայրը։

Պետերբուրգում ջեք-ռասել-թերիեր ցեղատեսակի շունը փրկել է նորածին աղջնակին։

Մաչոն երեխային գտել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի զբոսայգիներից մեկում՝ զբոսանքի ժամանակ։ Տիրոջ հետ զբոսնելիս նա ձգել է վզկապը և տիրոջը տարել զբոսայգու այն հատված, որտեղ սովորաբար քչերն են զբոսնում։ Այնտեղ տերը և շունը նկատել են նորածնին, որն ընդամենը մի քանի ժամ առաջ է ծնված եղել։

Տղամարդը դիմել է իրավապահ մարմիններին, վերջինները շտապօգնություն են կանչել։

Բժիշկներն աղջնակի մոտ թթվածնային քաղց են արձանագրել, սակայն այժմ նրան ոչինչ չի սպառնում։ Բժիշկների խոսքով՝ նա միանգամայն առողջ է։

Այժմ ոստիկանները փնտրում են նորածնի մորը։ Կնոջը կասկածում են երեխային արտակարգ իրավիճակում թողնելու մտադրության մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: