Մեր 18-ամյա չեմպիոնի ախորժակը բացարձակ համադրելի չէ մեր երկրի համեստ չափերի ու հնարավորությունների հետ․․․

Ստյոպա Սաֆարյանը կրկին անդրադարձել է սպորտսմեն Էրիկ Իսրայելյանին և հերթական անգամ դժգոհությունն է հայտնել սպորտսմենի պահվածքի վերաբերյալ։

Քաղաքական վերլուծաբանը իր գրառման մեջ նշում է, որ սպորտսմենի պահանջներն այս փոքրիկ երկրի համար շատ մեծ են։ Նման պահանջները բավարարելու համար վերջինս պետք է դիմի մեծ երկրների՝ ինչպիսիք են ԱՄՆ, Կանադա և այլն։

Սաֆարյանը մասնավորապես գրել է․ «Չէ, իրոք, արդեն պետք է արձանագրել, որ մեր 18-ամյա երիտասարդական չեմպիոնի ախորժակը բացարձակ համադրելի չէ մեր երկրի համեստ չափերի ու հնարավորությունների հետ։

Պարզվում է՝ 18 տարեկանում ուզեցել է պետությունից նաև տան նախավճար էլ կպցնել, ու նեղացնել է, որ Կարեն Գիլոյանը չի արել..

Ցավդ տանեմ, հարազատ ջան, մենք քո պահանջների տակից չենք կարող դուրս գալ, դու ավելի լավ է քո համար ԱՄՆ, Ռուսաստանի, Կանադայի չափ մի պետություն գտնես… Մենք Մարալիկի չափ քիփիլիկ երկիր ենք»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!