Մեր տարածաշրջանում փոփոխություններ են սպասվում

Արա Պապյանը խոսել է տարածաշրջանային անցուդարձի մասին։ Իրանը և Չինաստանը նախահամաձայնագիր են ստորագրել 25 տարով։

Չինական մեծ պատվիրակությունը մեկնեց Իրան ու քննարկումներ եղան,համաձայնություն եղավ գործըներության մասին։ Համաձայնագիրը կոչվում է ստրատեգիական գործըներություն։ Ֆինանսական,գազ,նավթ,տուրիզմ ու տեխնոլոգիան,այս ոլորտների մասին է խոսքը։ Սա Էապես ազդելու է մեր տարածաշրջանի մասին։

Ոլորտ առ ոլորտ ծրագրեր կան։Նաև երկաթուղային ծրագիր կա,Չինաստանը կիրառելու է իր ժամանակակից երկաթուղիները ու գնացքները։ Սա Իրանին կտա երկրորդ շնչառություն։ Չնաստանը ցամաքային փոխադրումները դիվերսիֆիկացնում է։ Չի ցանկանում երկաթուղին լինի միայն Ռուսաստանով։ Այն հակակշիռ է լինելու Ռուսաստանի երկաթուղուն ու այս երկուսը հակակշիռ են նաև ծովային ճանապարհին։

Չինաստանը ինքն իրեն այսպես ասած ապահովագրում է։ Չինաստանը գիտի,որ առանց իրեն համաշխարհային տնտեսություն չկա,բայց նաև ինքը հումքի խնդիր ունի,իսկ Իրանը այս դեպքում պարարտ է։ Իրանը իր համար միջանկյալ օղակ է դեպի Եվրոպայի մեծ շուկա։ Ամերիկայում,Կանադայում առևտրի խնդիր չունի,դա օվկիանոսային առևտուր է,բայց Չինաստանը միշտ ձգտել է ցամաքային առևտրի,և ահա հիմա կրկին դրան է ձգտում։

Понравилась статья? Поделиться с друзьями: