Մեր պետությանը շատ շտապ ամենատարական դաստիարակչական աշխատանքներ են պետք․ Աշոտ Ասատրյան

Բռնության, հատկապես բռնաբարության, դեմը առնելու համար ոչ թե պետք է մարդկանց ուղեղը լցնել բռնաբարելու կամ դրա փորձի մասին լուրերով , այլ պարզապես պետք է դաստիարակել սերունդը՝ մայրաքաղաքից մինչև հեռավոր գյուղերում:

 

Պետք է մարդկանց սովորեցնել, որ չի կարելի անծանոթ կամ քիչ թե շատ ծանոթ հակառակ սեռի ներկայացուցչի հետ գնալ կուպե, չի կարելի նրա կամ քո տանը առանձին հարբել ու կորցնել եղած-չեղածը, չի կարելի գնալ իրար գրկել ու չոլի մեջ պառկել և այլն:

Բայց եթե աչք ես փակել այդ ամենի վրա ուրեմն պատրաստ եղիր, որ դիմացինի մոտ կարող է այլ ցանկություններ ևս առաջանա:

Սա նույնն է,թե մեկի տանից գողություն անեն, իսկ դու գողին գտնելու փոխարեն տան տիրոջը ու իր հարևաններին պատմես մյուս վարչական շրջանի տան գողությունների մասին:

Մեր պետությանը շատ շտապ ամենատարական դաստիարակչական աշխատանքներ են պետք:

Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից

Понравилась статья? Поделиться с друзьями: