Մեր կյանքի կտոր… Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը 5 ամսական է․ դերասանուհու ջերմ հրապարակումը

Սիրված դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի գեղեցիկ ընտանիքի մասին բազմիցս խոսվում է։ Նրանցից կարելի է օրինակ վերցնել, նրանցով հպարտանալ և պարզապես հիանալ գեղեցիկ, ընկերասեր և մեկը մյուսին սիրող, աջակցող ընտանիքի անդամներով։

Դերասանուհին հաճախ է ընտանեկան հրապարակումներով հանդես գալիս։ Նրանց ընտանեկան վերջին ուշագրավ  և երջանիկ իադարձությունը ընտանիքի համալրումն է։

Անահիտի ամուսնու ավագ դստեր՝ Լաուրայի փոքրիկի լույս աշխարհ գալն ուղղակի մեծ ջերություն և մի ուրիշ երջանկություն է բերել ընտանիք։ Անահիտ Կիրակոսյանը երբեմն-երբեմն ցույց  է տալիս փոքրիկին և պատմում իրենց երջանկության մասին։ Ինչպես ամուսնու դուստրերին է համարում իր երեխաները, այնպես էլ փոքրիկին  է համարում իր թոռնիկը։

Այս անգամ դերասանուհին կրկին ընտանեկան հրապարակմամբ է հանդես եկել և նշել, որ թոռնիկն արդեն հինգ ամսական է։ Հրապարակված լուսանկարին կից դերասանուհին գրել է․ «Հրաշքս հինգ ամիս արդեն մեր կյանքի կտորն ա»։

Վարը կցված տեսանյութում առաջարկում ենք դիտել դերասանուհու ինչպես նոր հրապարակումը, այնպես էլ մի քանի այլ լուսանկարներ։

Понравилась статья? Поделиться с друзьями: