Մեր բալեքը մեզանից լավն են, հաստատ եմ ասում․․․ Զառա Արամյանը սահմնամերձ գյուղերից մանրամասներ է պատմում

Զառա Արամյանը աշխատանքային ակտիվ գործունեություն է ծավալում և շատ հաճախ այդ մասին պատմում սոցտիրույթում։

Այս անգամ սիրված հաղորդավարուին այցելել է սահմանամերձ գյուղեր, որտեղ հանդիպել և շփումներ է ունեցել տեղի երեխաների հետ և մեծ բավականություն ստացել նրանց հետ շփումներից։ Զառա Արամյանը նշում է, որ շատ է խոսել, պատմել, զրուցել, սակայն ավելի շատ է ստացել է, քան տվել։ ՀԱղորդավարուհին հանդիպումից հիացած է վերադարձել։

Նա այդ մասին գրել է․ «Երբ հանդիպում ես սահմանամերձ գյուղերի երեխաների հետ, իրենք են քեզ լցնում իրենց պոզիտիվով, համարձակությամբ, համերաշխությամբ և խաղաղությամբ… Այսօր այդպիսի հանդիպում էր… Շատ խոսեցի, պատմեցի, զբաղացրեցի, հետները ծիծաղեցի և երիտասարդացա… Ավելի շատ ստացա, քան տվեցի…

Անչափ շնորհակալ եմ իմ լավ ու ջերմ բարեկամ, մեծ հայրենասեր Կարեն Արղամանյանին, հիրավի մեր օրերի հերոսին, այս հանդիպումը կազմակերպելու համար…

Մեր բալեքը մեզանից լավն են, հաստատ եմ ասում»։

Понравилась статья? Поделиться с друзьями: