Մերլին Մոնրոյին որդեգրել են 11 անգամ

Ամերիկացի դերասանուհի, մոդել, երգչուհի Նորմա Ջին Մորտենսեն, նույն ինքը՝ Մերլին Մոնրոն, ծնվել է 1926-ի հունիսի 1-ին, Լոս Անջելեսում։

Մերլին Մոնրոյի մայրը՝ Գլեդիսը, տառապել է պարանոյիդ շիզոֆրենիայով, ինչի հետևանքով հայտնվել է հոգեբուժարանում, իսկ դուստրը՝ մանկատանը։ Նրան որդեգրել են 11 անգամ։

Իր կարիերայի ընթացքում Մերլինը շարունակել է կատարելագործվել՝ ավելի ու ավելի հմտանալով իր գործում։ Բանն այն է, որ նա միշտ վախեցել է «հիմարիկ» լինելուց։

Ի դեպ, նա եղել է PlayBoy պարբերականի շապիկին հայտնված առաջին կինը։ Դրա համար նա ընդամենը 50 դոլար է ստացել։

Դերասանուհու հոբբին ընթերցանությունն է եղել։ Նա շուրջ 400 գիրք է ունեցել իր գրադարանում։

Մերլինի քթի և կզակի հատվածը «շտկված է» պլաստիկ վիրահատության միջոցով։

Առաջին անգամ դերասանուհին ամուսնացել է 16 տարեկանում։

Մերլին Մոնրոյի երկրորդ ամուսինը խոստացել է ամեն օր ծաղիկներ տանել նրա շիրմին, եթե վերջինն իրենից շուտ վախճանվի։ Ի դեպ, նա իր խոստումը պահել է։ Դերասանուհու մահվանից հետո 20 տարի շարունակ նա ծաղիկներ է տարել Մերլին Մոնրոյի գերեզմանին։ Նա դա անել դադարեցրել է, երբ ինքը ևս վախճանվել է։

Մերլինը նաև հուդդայականության հետևորդ է եղել։ Նա այդ կրոնն ընդունել է Արթուր Միլերի հետ ամուսնանալու համար։

Դերասանուհու վարսերը շագանակագույն էին։ Սակայն քաղաքում զբոսնելիս միշտ սև կեղծամով էր։

Մերլինի Մոնրոյի ելույթներից մեկից հետո նրան է մոտեցել Բիլի Գրեհեմը և ասել, որ Աստծո հոգին իրեն ուղարկել է քարոզելու դերասանուհուն։ «Ես քո Հիսուսի կարիքը չունեմ»,-ասել է Մոնրոն։

Մեկ շաբաթ անց սեփական բնակարանում հայտնաբերել են դերասանուհու անշունչ մարմինը։

Մերլին Մոնրոն մահացել է 1962-ի օգոստոսի 5-ին։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: