Մերի Մակարյանը երկրորդ անգամ մայր է դարձել․ բացառիկ հոլովակ ծննդատնից

Դերասանուհի Մերի Մակարյանը ամիսներ առաջ մեծ ուրախությամբ հայտնեց իր լսարանին, որ առաջիկայում երկրորդ անգամ կմայրանա։

Եվ ահա դերասանուհին երեկ հայտնել է, որ իր երկրորդ բալիկը լույս աշխարհ է եկել։ Նա որդի է ունեցել, սակայն փոքրիկի անունը դեռ չի հայտնել, փոխարենը ԱՄՆ-ի ծննդատնից բացառիկ հոլովակ է ներկայացրել փոքրիկի մասնակցությամբ և այդ կերպ տեղեկացրել իր կյանքի երջանիկ և ուրախ իրադարձության մասին։

Հիշեցնենք, որ Մերին ամուսնացել և մշտական բնակություն է հաստատել Ամերիկայում։ Նա դուստր ունի։ Փոքրիկ Էլիզային դերասանուհին խուսափում է հանրությանը ցույց տալ, սակայն մի քանի անգամ ստացվել է այնպես, որ հրապարակել նրա դեմքը։

Մերին մի առիթով հայտնել էր, որ ամուսինը դեմ է դստեր դեմքը հրապարակել։

Մերի Մակարյանի բացառիկ հոլովակը ծննդատնից առաջարկում ենք դիտել ստորև բերված տեսանյութում։ Շնորհավորում ենք դերասանուհուն և փոքրիկին մաղթում առողջ ու խաղաղ մանկություն։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!