Մերայա Քերին հայտնել է իր առաջին ամուսնության ցնցող մանրամասները

Հանրաճանաչ երգչուհի Մերայա Քերին խոսել է իր առաջին ամուսնության մասին պրոդյուսեր Sony Music-ի ղեկավար Թոմի Մոթոլայի հետ։ Ոչ բարեհաջող ավարտ ունեցած հարաբերությունների մանրամասները աստղը պատմել է  Cosmopolitan պարբերականին։

Մերայան զարդարել է պարբերականի օգոստոսյան համարի շապիկը՝ նշելով, որ երբեք ուշադրություն չի դարձնում իր տարիքին և նախընտրում է նշել միայն տարեդարձները։

Այսպես, Քերին պնդում է, որ իրենից 20 տարով մարդու հետ ամուսնության տարիներն իր կյանքի վատագույն շրջան են եղել։

«Ես կորցրել էի ազատությունս։ Պատկերացրեք՝ փոքրիկ հարսանցու։ Նա կանխամտածված ինձ պահում էր այդ դերում։ Ինձ համար՝ որպես ազատությունը սիրող և գնահատողի, դա միևնույնն էր, ինչ բանտում գտնվելը»,-ասել է Մերայան։

Նշենք, որ Մերայա Քերին 43-ամյա Թոմի Մոթոլայի հետ ամուսնացել է 23 տարեկանում։ Նրանք միասին են ապրել 1993-1997-ին։ Ամուսնալուծվել առաջարկել է երգչուհին՝ չկարողանալով դիմանալ ամուսնու վերահսկողությանը։ Մոթոլան ավհետագայում այդ ամուսնությունը «սխալ և անտեղի» է անվանել։

Понравилась статья? Поделиться с друзьями: