Մեկ ժամ լվացքի մեքենայում հագուստների հետ «լվացվելուց» հետո կատուն հրաշքով ողջ է մնացել

Շատերն են տանը կենդանիներ պահում։ Նրանք փարատում են մեր միայնակությունը՝ փոխարենը նրանցից սեր և քնքշանք ստանալով։

Երբեմն տիրոջ անուշադրությունը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ։ Փոքրիկ կատուն կարող էր տուժել տանտիրուհու անփութության պատճառով, սակայն ժամանակին մասնագետի դիմելը կանխել է վատագույնը։

ԱՄՆ-ի քաղաքներիվ մեկում փոքրիկ չորքոտանին «լվացվել է» հագուստների հետ միասին։

Հունիսի 19-ին Ստեֆանի Քերոլ-Քիրհոֆը որոշել է լվանալ հագուստները։ Նա գործարկել է համապատասխան սարքը։ Սակայն նրա մեկ տարեկան կատուն ևս այնտեղ է հայտնվել, ինչը կինը չի նկատել։

«Ըստ երևույթին, մի պահ շրջվել եմ, երբ հագուստներն եմ դասակարգելիս եղել»,-ասել է կինը։

Մեկ ժամ անց կինը բացել է մեքենայի դուռը՝ դրանում հայտնաբերելով նաև փափկամազիկին։ Նրա դուստրը՝ Աշա Քերոլ Մաքալոուն ասել է, որ տագնապած մայրը սկսել է լաց լինել՝ իր օգնությանը դիմելով։ Դրանից հետո նա և հայրը՝ կատվի հետ, համապատասխան մասնագետի են այցելել։ Անասնաբուժարանում կենդանու վիճակը կրիտիկական են որակել։

Բժիշկներն ընդգծել են, որ Ֆելիքսի ողջ մնալու փաստն իսկական հրաշք է։ Բուժման համար չորքոտանուն թթվածնային խցիկում են տեղավորել։ Բժիշկներն ասել են, որ բուժումը շաբաթներ կտևի։ Բուժման բարեհաջող ընթացքի պայմաններում կատուն սկսել է ուտել։

Понравилась статья? Поделиться с друзьями: