Մեծ և փոքր Մխիթարներս նույն տարիքում․ հուզիչ հրապարակում հերոսի մայրիկի կողմից

Մխիթար Գալեյանը շատերիս համար է հարազատ դարձել։ Նա այն տղան է, մեր եղբայրը, ով իր կյանքը զոհեց հենց մեզ համար, յուրաքանչյուրիս համար։

Հանուն հայրնեիքի ընկած Մխիթարը այժմ էլ վերևից է հսկում հայրնեիքը։ Հերոսի ընտանիքը երբեք էլ չի համակերպվի նրա բացակայության հետ։ Հերոս Մխիթարն ունի մայր, հայր, քույրիկ, որոնք առանց նրա ուղղակի խենթանում են։

Հերոս Մխիթարն արդեն ունի նաև եղբայր, ում ճանաչել այդպես էլ չի հաջողվել։ Փոքրիկ եղբայրը կրում է հերոս եղբոր անունը՝ Մխիթար։ Փոքրիկ Մխիթարը հերոսի ընտանիք ժպիտ է բերել, երջանկությունը գնահատել և ապրելու մեջ իմաստ մտցրել։

Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղը, ապրում է փոքրիկով և ուրախանում նրա փոքրիկ, բայց և անսահման արժեքավոր ձեռքբերումներով։

Օրերս նա մի հրապարակում է կատարել, որտեղ ցույց է տվել երկու Մխիթարներին նույն տարիքում։ Եղբայրները և՛ նման են, և՛ այնքան տարբեր։ Լուսանկարը սիրով ներկայացնում ենք նյութին կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: