Մեծն Ազնավուրը երազում էր իր 100-ամյակը բեմի վրա նշել. տեսանյութ

Վերջերս լրացավ Մեծն Շառլ Ազնավուրի ծննդյան 96- ամյակը, հիշատակի միջոցառումներն այս տարի մեծ մասամբ առցանց էին, սակայն մեծ շանսոնյեին հավերժացնելու բազում նախագծեր կան:

Շառլ Ազնավուրի ընտանիքը փաստում է , որ նա երբեք ծննդյան մեծ տոնախմբություններ չի սրել,սակայն հանճարի ծննդյան տոները մեծ ընտանիքի անդամներին համախմբելու եզակի առիթ էին:

Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, իր վերջին հարցազրույցում պատմում է, որ  հանճարը վաղ առավոտից աշխատում էր, ստեղծագործում, բայց գիտեր, թե ինչպես ժամանակ գտնել ընտանիքի անդամների համար:Նիկոլան նշում է, որ պոետներն ու նրանց գործերը չեն մահանում, այլ դառնում են այգի, որ պետք է խնամել:

Ազնավուրը երազում էր իր հարյուրամյակը բեմի վրա նշել, ընտանիքն այսօր նպատակ ունի իրականացնելու շանսոնյեի երազանքը: Տաղանդավոր հային հավերժացնելու ծրագրերը բազում են, սակայն, ինչպես Նիկոլա Ազնավուրն է նշում, դրանցից ամենամեծը <<Ազնավուր>> կրթամշակութային կենտրոնի ստեղծումն է Հայստանում, որտեղ նախատեսվում է ներկայացնել բացառիկ արխիվային նյութեր, այդ թվում ՝ նրա նամակները: Կենտրոնը լինելու է գերժամանակակից, գերֆունկցիոնալ , որն, անշուշտ, նաև զբոսաշրջիկներին Հայաստան կբերի: Նախատեսված է կենտրոնում հիմնել նաև ֆրանսերենի դասավանդման անկյուն, քանի որ մեծն Ազնավուրի համար շատ կարևոր էր հայ-ֆրանսիական բարեկամությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!