Մեզ համար հեշտ չէ․ Մեգան Մարքլը դժգոհել է պալատական կյանքից

«Առյուծ արքա»-ն մուլտֆիլմի լոնդոնյան շնորհանդեսին 37-ամյա Մեգան Մարքլը ներկայացել է ամուսնու՝ արքայազն Հարիի հետ միասին և շփվել հայտնիների հետ, որոնք ևս ներկա են գտնվել շնորհանդեսին։ Երաժիշտ Ֆարել Ուիլյամսի հետ զրույցի ժամանակ Սասեքսի դքսուհին բողոքել է պալատական կյանքից։

Ֆարելն ասել է, որ երջանիկ է Մեգանի և Հարիի համար՝ նրանց շնորհավորելով առաջնեկի լույս աշխարհ գալու կապակցությամբ։ Իր հերթին Մեգան Մարքլը շնորհակալություն է հայտնել նրան ուշադրության համար և ասել, որ դյուրին չէ ապրել հասարակության ուշադրության կենտրոնում։

«Մեզ համար հեշտ չէ»,-ասել է դքսուհին։

Նրա խոսքը լայն տարածում է գտել հանրության շրջանում, իսկ սոցցանցերում կարծիքները կիսվել են։ Ոմանք դրան ըմբռնումով են մոտեցել։ Մեգանը և Հարին մի փոքր խոսում են իրենց անձնական կյանքից և այնքան հրապարակային կյանքի չեն վարում՝ ինչպես Քեյթը և Ուիլյամը։ Այսպես, ծննդաբերությունից անմիջապես հետո Մեգանը չի հայտնվել ծննդատան աստիճաններին՝ նորածինը գրկում, իսկ արքայազն Արչիի մկրտությունը մասնավոր կարգով է տեղի ունեցել։ Հակառակը, զույգն առանձին քոթեջ է տեղափովել։

Սակայն օգտատերերի մի մասի կարծիքով՝ նախկին դերասանուհին, թագավորական ընտանիքի անդամ դառնալով, նաև ստանձնել է պարտավորությունների բեռը, ինչպես նաև տիրացել բավականին մեծ կարողության։ Դրա վառ ապացույցը նրա թանկարժեք զգեստներն են։

Понравилась статья? Поделиться с друзьями: