Մաքրեք Ձեր ուղեղն ու հոգին Կոմիտասյան պատարագով․ տեսանյութ

Անզուգական պատարագ, որը մաքրում է հոգին։ Լսեք ու վայելեք, ինքնամաքրվեք։ Կատարում է «Հովեր» երգչախումբը, Սոնա Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Պատարագ բառը նշանակում է ընծա։ Պատարագի խորհուրդը Հաղորդությունն է։ Հիսուսի մարդկայնության ողջ խորհուրդն է իր մեջ կրում։

Սիմվոլիստական գործողություններով, շարականներով, սաղմոսներով, քարոզներով է ուղեկցվում։ Առաջին պատարագը իրականացրել է Հակոբուս առաքյալն։ Պատարագային դերակատարները՝ դպիրն են, քահանան, սարկավագը։ Պատարագի ընթացքում քահանան բաց գլխով է այն մատուցում։ Խնկարկությունը ևս մասն է արարողակարգի։

Կոմիտասյան պատարագը տարբերվող է։ Նորամուծություններ կան ի տարբերություն Եկմալյանի պատարագի։ Պատարագը իր կառուցվածքով բացարձակ կատարյալ է կառուցված։ Կոմիտասը պոլիֆոնիա կիրառել, որը այդքան էլ տիպիկ չի եղել հայկական պատարագային երաժշտությանը, որը մոնոդեմիկ է իր տեսակով։

Այս օրերին, երբ ինֆորմացիոն նեգատիվը շատ է, նմանօրինակ երաժշտությունը մաքրագործող կարող է լինել մեր ուղեղների համար, որոնք արդեն քարասուն օր է լարված են ու նեգատիվով լցված։

Понравилась статья? Поделиться с друзьями: