Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի երկրորդ բալիկի լույս աշխարհ գալու գեղեցիկ պատմությունը, երեխայի սեռը և այլ մանրամասներ

Հայկական միջավայրի հանրահայտ աստղային զույգերից Մրատինն ու Հռիփսիմեն շատ համերաշխ են ու կենսախինդ։ Վերջերս ամուսինները ինքնատիպ եղանակով տեղեկացրել էին, որ իրենց ընտանիքը համալրվելու է ևս մեկ բալիկով։

Մարտինի ու Հռիփսիմեի ներկայացրած վերջին նյութերին նաև հասկանալի էր դառնում, որ բալիկը, որին սպասում են ծնողները, տղա է։ Այս առավոտ հայտնի դարձավ, որ Հռիփսիմեի բալիկը ծնվել է և նա իսկապես տղա է։

Այս մասին նախ իմացանք Մարտինին տեղադրած լուսանկարից։ Մարտինը լուսանկար էր տեղադրել հիվանդանոցից, որտեղ երևում է, թե ինչպես է նա տիկնոջն ուղեկցում հիվանդասենյակ։ Նա լուսանկարնը մեկնաբանել էր այսպես՝ Գնացինք։

Դրանից ժամեր անց հայտնվեց նաև նոր-նոր լույս աշխարհ եկած փոքրիկի լուսանկարը։ Ծնողները տեղադրել էին նորածին տղայի թաթիկը՝ նրան բարի գալուստ մաղթելով լուսյ աշխարհ։

Միանալով զույգին ուղղված բազմաթիվ շնորհավորական ու բարեմաղթանքային խոսքերին՝ բալիկին խաղաղ և երջանիկ մանկություն մաղթենք։

Понравилась статья? Поделиться с друзьями: