Մարտին մեգաերկրաշարժ կլինի՝ զգուշացնում է նիդեռլանդացի սեյսմոլոգը, ով նաև կանխատեսել էր Թուրքիայի երկրաշարժը

Թուրքիայում վերջին մի քանի տարբեր օրերին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերը ցնցեցին հանրությանը ինչպես Թուրքիայում, այնպես էլ բոլոր այլ երկրներում։

Մեծ ավերվածություններ պատճառած բնական աղետը ահ ու սարսափի է մատնել աշխարհին։ Վայրկյանների ընթացքում հազարավոր մարդիկ կորցրեցին իրենց հարազատներին, ընտանիքի անդամներին և սեփական տունը, որը տարիների ջանքերով էին ստեղծել։

Բնության երևույթներից փախչել կամ դրանք կանխարգելել գրեթե անհնար է։ Օրերս ելույթով է հանդես եկել Ֆրանկ Հուգերբիթսը, ով առաջատար սեյսմոլոգ է համարվում։ Ֆրանկը կանխատեսել էր Թուրքիայի՝ փետրվարի վեցին տեղի ունեցած երկրաշարժը։

Օրերս նա իր ելույթում հայտնել է, որ առաջիկայում, իսկ ավելի կոնկրետ մարտի 3-7-ն ընկած ժամանակահատվածում մեգաերկրաշարժ կլինի: Եվ սրան կբերի  մոլորակների իրար մոտենալը։ Այն կբերի շատ մեծ սեյսմիկ ակտիվություն։

Մասնագետը երկրաշարժի հավանականությունը կանխատեսում է Ճապոնիայի հարավում, Ինդոնեզիայում, Պակիստանում, Հունաստանում, Պորտուգալիայում, Կուրիլյան կղզիներում, Հյուսիսային Ամերիկայի արևմտյան ափին: Նրա ելույթն առաջարկում ենք դիտել ստորև բերված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: