Մարտակերտցի անչափահաս զույգ եղբայրները պատմել են, թե ինչ է արել իրենց տուն ներխուժած ադրբեջանցին․ նա սնունդ է ցանկացել․ այլ մանրամասներ․ տեսանյութ

Երեկ արագորեն սկսեց տարածվել մի լուր, որը ցնցեց հանրությանը։ Մարտակերտում ադրբեջանցի զինծառայողը ներխուժել էր  տներից մեկը, որտեղ միայնակ են գտնվել երկու անչափահաս երեխաներ։

Տեղեկությունն անվերջ քննարկվեց։ Եվ ահա օրվա ավարտին  անչափահաս երեխաները՝ երկու եղբայրները, պատմեցին դեպքի մանրամասները։ Զույգ եղբայրներից մեկն ասաց, որ երբ եղբորն ասել է, որ բակում մարդ կա, եղբայրը մտածել է՝ կատակում է։

Ադրբեջանցի զինծառայողը դանակ է ցույց տվել և հասկացրել, որ եթե ձայն հանեն, կվնասի։ Ադրբեջանցին ռուսերեն չի խոսել և երեխաների հետ ժեստերով է շփվել։ Վերջինս հասկացրել է, որ քաղցած է։

Եղբայրները նրան նրբերշիկ , ապա սուրճ են տվել։ Ադրբեջանցին ոտքերն ու գլուխն է լվացել, գուլպաները կախել պարանից։ Երեխաների հետ լուսանկարներ են դիտել, երաժշտություն լսել։ Տղաներին ցույց է տվել Թուրքիայի դրոշը։

Եղբայրները ծխախոտ գնելու պատրվակով դուրս են եկել և զանգել քեռուն, վերջինս էլ արագորեն ոստիկանություն է ահազանգել, որպեսզի հասնեն օգնության։ Մանրամասները վարը ներկայացված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!