Մարիամ Փաշինյանն իր ավտոմեքենայից նոր լուսանկար է հրապարակել՝ կոչով դիմելով հանրությանը

Մ. Փաշինյանն այսօր միացել է այն ակցիային, որով հայտնի անձիք, մասնավորապես քաղաքական գործիչները ամենուր, նույնիսկ սեփական մեքենայում դիմակ կրելու կոչով են հանդես գալիս:

Դեռ առավոտյան վաղ ակցիան սկսվեց վարչապետի հրապարակումից: Նա սեփական օրինակով կոչ արեց ամենուր դիմակներով հանդես գալ:

Տարբեր մարզպետներ, նախարարներ ու կարևոր պաշտոն զբաղեցնող այլ գերատեսչությունների ղեկավարներ, քաղաքապետներ հրապարակեցին իրենց դիմակներով լուսանկարները:

Վարչապետի հրապարակմանը հաջորդեցին ոչ միայն մյուսների համապատասխան հորդորններն ու կոչերը, ովքեր մեքանաներից ու աշխատանքի վայրերից դիմակներով լուսանկարներ հրապարակեցին՝ հորդորելով բոլորին կրեմ դիմակներ, այլ նաև տարատեսակ մեկնաբանություններ ու քննարկումներ առաջ բերեցին:

Առողջապահության նախարարն իր դիմակով լուսանկարը մեկնաբանել էր հետևյալ կերպ՝ «նոր նորմալը»: Այսօրինակ հրապարակմամբ նախարարը փորձում է ազդել մարդկային գիտակցության վրա, որպեսզի չխուսափի դիմակի գործածությունից:

Մ. Փաշինյանը, միանալով կոչին, հորդորում է իր հետևորդներին ևս նմանօրինակ լուսանկարներ տեղադրել՝ քաջալերելով այլոց դիմակներ կրել, ինչպես նաև շեշտելով դիմակների կարևորության հանգամանքը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!