Մարիամի հետ Սյունիքի մարզում ենք․ Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը 2020 թ․ պատերազմից հետո այցելություններ է կատարում հերոսների ընտանիքներին, փորձում կանգնել նրանց կողքին, սատարել և օգնության իր ձեռքը մեկնել։ Աննա Հակոբյանը հաճախ է սոցտիրույթում գրառումներ կատարում հայրենասիրության, հայոց պատմության և հայի կյանքի մասին։

Վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամը, հաճախ է հետևում մայրիկի օրինակին և նրա հետ միասին մասնակցում այցելություններին։ Նրա հրապարակումները հանրութան կողմից միանշանակ չեն ընդունվում․ Վարչապետի տիկինը հաճախ նաև քննադատության է ենթարկում։

Բայց և շարունակում է գործունեությունը և չի մոռանում այդ մասին անպայմանորեն պատմել հանրությանը։ Եվ ահա նա հերթական այցելությունն է կատարել՝ այս անգամ ավագ դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ։

Նրանք այցելել են Սյունիքի մարզ։ Այս մասին Տիկին Հակոբյանը գրել է, որ Սյունիքում է և պատիվ է ունեցել հհրաշալի մարդկանց հյուրը լինել։

«Մարիամի հետ Սյունիքի մարզում ենք։ Այսօր Բնունիս համայնքում պատիվ ունեցանք հյուրընկալվել քառասունչորսօրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության ժամանակ անմահացած Գոռ Գասպարյանի, Գեորգ Բաբաջանյանի ընտանիքներին և Էդգար Մարգարյանի տանը Էդգարի Տուն/Edgar»s House»,-գրել է Տիկին Հակոբյանը։

Աննա Հակոբյանը կատարված այցից մի քանի լուսանկարներ է հանրայնացրել, որոնք ներկայացնում ենք նյութին կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: