Մարազմ՝ Ադրբեջանը ֆուտբոլային ակումբը Հայաստանի մայրաքաղաքի անունով է անվանել

Ադրբեջանը ֆուտբոլային ակումբը Հայաստանի մայրաքաղաքի անունով է անվանել՝ «Ирэван»:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ եւս մեկ ակումբ ստացել է 2019-2020 թթ.մրցաշրջանում տարածաշրջանային լիգայում երկրի առաջնությանը մասնակցելու արտոնագիր: Դա Հայաստանի մայրաքաղաքի ՝ ադրբեջանական տարբերակի «Ирэван» անվան  ակումբն է:

«Ирэван»-ը ներկայացնում է Արևմտյան Ադրբեջանի պատմական մայրաքաղաքը», — գրում է Yenisabah.az. կայքը:

Նշվում է, որ ակումբն իր հանդիպումներն անցկացնելու է Խիրդալան քաղաքի Ապշերոնի օլիմպիական համալիրում:

Նաև նշենք, որ Ադրբեջանում սկսել են հայկական քաղաքների անուններով կոնյակներ եւ գինիներ արտադրել։

Понравилась статья? Поделиться с друзьями: