Մաշ Իսրայելյանը և Գարիկ Սաֆարյանն այսօր ամուսնանում են․ բացառիկ լուսանկարներ հարսանեկան արարողությունից

Երգչուհի Մաշ Իսրայելյանն այսօր ամուսնանում է։ Նրա ընտրյալը դերասան Գարիկ Սաֆարյանն է։

Զույգն ընկերություն է անում շուրջ չորս տարի։ Նրանք դեռ ավելի վաղ պետք է ամուսնանային, սակայն երեք անգամ ինչ-ինչ պատճառներով զույգը հետաձգել է հարսանիքը։ Նրանց կնքահայրը երգիչ Գևորգ Մարտիրոսյանն է։

Հետաքրքիր և գեղեցիկ աստղաբույլ է հավաքվել։ Ազաբը երգիչ և դերասան Կարեն Ասլանյանն է, իսկ հարսնաքույրը՝ Նարե Գևորգյանը։

Մաշը շատ է ցանկացել, որ պսակադրությունը տեղի ունենա Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Նշել է, որ այն իրենց համար մեծ նշանակութուն ունեցող եկեղեցի է։

Սակայն պսակադրության համար ընտրվել է  Սուրբ Երրորդություն եկեղեցին, քանի որ հարսանեկան զգեստը բավական ծանր է և դժվար կլիներ Մաշին բարձրանալ Գրիգոր Լուսավորչի եկեղեցու աստիճաններով։

Մաշի և Գարիկի երկրպագուները շտապել են շնորհավորել զույգին և ջերմ բարեմաղթանքներով հանդես գալ։

Մենք նույնպես միանում ենք բոլոր շնորհավորանքներին և մաղթում մեծ երջանկություն և ընտանեկան խաղաղություն։

Понравилась статья? Поделиться с друзьями: