«Մայրիկի արտադրանքն ուրիշ է»․ Սիլվա Հակոբյանի դստեր լուսանկարը․ փոքրիկն ասես արև լինի

Սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանը շատ ակտիվ է սոցիալական համացանցային հարթակներում։ Նա բավականին հաճախ է իր հետևորդների հետ կիսվում դստեր մասնակցությամբ լուսանկարներով և տեսանյութերով։

Սիլվայի դուստրը՝ Միլան, աշխույժ ու ժպտերեսիկ աղջնակ է։ Այսօր երգչուհին հանրայնացրել է դստեր լուսանկարը, որտեղ Միլան ձեռքում պահում է մայրիկի արտադրության սուրճը։ Լուսանկարին Սիլվան հումորային գրառում է կատարել․ «Մայրիկի արտադրանքն ուրիշ է»։ Հիշեցնենք, որ երգչուհին վերջերս նոր բիզնես է սկսել և հիմնել սեփական արտադրությունը։

Նա արտադրում է հումուս, տոմատի մածուկ, քունջութի մածուկ և սուրճի տեսականի։ Սիլվա Հակոբյանի լուսանկարների և տեսանյութերի մեկնաբանություններում հաճախ է հանդիպում նրա արտադրանքի վերաբերյալ բազմաթիվ գովեստի խոսքեր։

Ավելի վաղ երգչուհին դստեր և իր մասնակցությամբ հանրայնացրել էր մի տեսանյութ, որտեղ տեղեկացնում է իր հանդիսատեսին առաջիկա համերգային ծրագրերի մասին, դրանց վայրի և ժամի մասին հաղորդում ինֆորմացիա։

Ըստ այդ տեսանյութի՝ Սիլվան համերգային ծրագրերով առաջիկայում կլինի Ռուսաստանում և համերգներով կներկայանա Ռուսաստանյան մի շարք քաղաքներում։

Понравилась статья? Поделиться с друзьями: