Մայիսի մեկը ոչ մի կապ չունի Սովետի հետ, այն սկիզբ է առել ԱՄՆ-ում․ օրվա խորհրդի մասին

Այսօր մայիիսի մեկն է և տարիներ շարունակ մայիսի մեկը նշվել է որպես աշխատավորի օր։ Շատերն են այս օրը կապում Սովետական միության հետ, սակայն, այս մասին, օրվա խորհուրդը պահպանելով, գրառում է կատարել Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։

Օրվա մասին նա գրել է․ «Մայիսի մեկը ոչ մի կապ չունի Սովետի հետ։ Այն սկիզբ է առել ԱՄՆ-ում, երբ այդ օրը աշխատավորները դուրս եկան փողոց` պահանջելով ութժամյա աշխատանքային օր։

Չիկագոյում ոստիկանության հետ բախումների հետևանքով զnհեր եղան։ Ֆրանսիայում այս օրն ընդունված է միմյանց հովտաշուշան նվիրել։

Դեռ հին կելտական ցեղերի մոտ համարվում էր, որ մայիսի մեկի գիշերը հավաքած հովտաշուշանը թալիսման է, որը երջանկություն և հաջողություն է բերում։ Իսկ քրիստոնեական մեկնաբանությամբ հովտաշուշանն Աստվածամոր արցունքներն են, որ նա թափել է խшչվшծ որդու մոտ։

Ես շատ եմ սիրում այս նուրբ ու խենթացնող բուրմունք ունեցող ծաղիկը։ Թող որ ձեր աշխատանքը ձեզ հաճույք բերի և արժանավայել կյանք»։

Понравилась статья? Поделиться с друзьями: