«Մամա»․ Միշայի անչափ հուզիչ կատարումն անտարբեր չի թողնի ոչ մեկին

Տաղանդաշատ երգիչ Միշան՝ նույն ինքը Միշել Գրիգը, նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Մամա»։ Անչափ հուզիչ ու գեղեցիկ տեսահոլովակ է ստացվել, որը կգերի բոլորի սրտերը։

Ռեժիսոր Լիրա Քոչարյանի հիանալի վարպետությամբ նկարահանված տեսահոլովան իրապես անչափ հուզիչ է ստացվել։ Երաժշտության հեղինակն է Սարինը, խոսքերինը՝ Սարինը և Ավետ Բարսեղյանը, գործիքավորումը՝ ԿարենՍևակ պրըդաքշնի, ոճը՝ Օքսաննա Բաբուրյանի, միքսը՝ Դուետրո Ստուդիոյի։

Տեսահոլովակի դերասանուհին՝ Սոֆյա Պողոսյանը, այնքան գեղեցիկ է մտել կերպարի մեջ, որ կարծես իր համար է գրված եղել այս հրաշք երգը։ Միշան կրում է յուրահատուկ կիսափայլուն հագուստ։ Սոֆյան իսկական աստվածային զգեստով է ու հետաքրքիր թագով՝ ճառագայթներով լի։

Միշայի մասին պարզապես խոսք չկա, անչափ տաղանդավոր է փոքրիկ տղան, որն իր հրաշք ձայնով գերում է բոլորի սրտերը։ Մայրիկից սուրբ ու գեղեցիկ ոչինչ չկա այս աշխարհում ու նման «աստվածային» ոճով է նկարահանված տեսահոլովակը։

Понравилась статья? Поделиться с друзьями: