Մամաս, սիրտս․․․ հերոսի մայրը որդու շիրիմնին․ անասելի հուզիչ ու վշատալից կադր

Մեր հայրենիքը վերջին երեք տարում անթիվ հերոսներ ունեցավ։ Իսկ այդ երկրի քաղաքացիները միաբերան բղավում են՝ Մեզ հերոսներ պետք չեն, մեզ մեր որդիները ողջ են պետք ու մեր կողքին։

Մեր հանրության ամենախոցելի խավը դարձան հենց նրանք՝ հերոսածին մայրերը։ Նրանց աչքերում այնքան վիշտ կա պարփակված, հոգին ու մարմինը բզկտված նրանք քարշ են տալիս իրենց գոյությունը և ապրում իրենց իսկ որդու արյամբ պահված հայրենքիում, որտեղ երկնքի կապույտտը որդու արյունն է, արևը՝ օժտված որդու արյան ջերմությամբ։

Անսահման ցավալի է այս ամենը։ Հերոսածին մայրերն ապրում են իրենց որդիների շիրիմներով․ այցելում նրանց, համբուրում սառը քարը և օրն ասես տոն է, երբ որդու շիրիմին   են նստած։

Լրագրող Նանե Արզումանյանը հանրայնացրել է մայրիկի լուսանկարը, որտեղ ոչ պակաս հերոս մայրը որդու շիրիմին է այցելել։

Անչափ ցավալի է այս լուսնակարը, որտեղ ցավը և վիշտն է տիրում։ Հրապարկամնաը կից Նանեն գրել է՝ Մամաս, սիրտս։

Понравилась статья? Поделиться с друзьями: