Մահացել է վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը

Մահացել է Համազգային և Սունդուկյանի անվան թատրոնների դերասան Վանիկ Մկրտչյանը։ Վանիկ Մկրտչյանը ծնվել է 1950ին Արթիկում մարտի 13ին։  Սովորել է Ռ․ Մելիքյանի երաժշտական ուսումնարանում։

Այնուհետև սովորել է թատերական ինստիտուտում։ Վանիկի մասնագիտացումը երաժշտական թատրոնի կատարող-դերասան էր։ 1978ից աշխատել է Պարոնյանի թատրոնում։ 2008ից աշխատել է համազգային թատրոնում, զուգահեռ նաև Է․ Էլբակյան թատրոնում։ Վանիկ Մկրտչյանի ավագ տղան՝ Տիգրան Մկրտչյանը Հայաստանի դեսպանն է Լատվիայում։

Վարդան Մկրտչյանը, կրտսեր տղան նույնպես դերասան է, ով աշխատում էր Համազգային թատրոնում, հետո Համազգայինի տնօրենն էր։ Հետագայում Վարդանը դարձավ Սունդուկյան թատրոնի տնօրենը ու հիմա դերասանական մասով գործունեություն չի ծավալում, առավել կենտրոնացած է վարչական աշպատանքի վրա։ Վանիկ Մկրտչյանի ֆիլմերում առավել քիչ է նկարահանվել, հիմնականում թատերական գործունեություն է ծավալել։

Որպես դերասան իր ամպլուան խարակտերային, տրագիկոմիկական դերերն էին, որտեղ երևում էր դերասանի ինտելեկտուալ սրամտությունը։ ԿԳՍՄՆ փոխնախարար Արա Խզմալյանը նրա մասին գրելով, ընդգծել է հումորը ու դիտողականությունը խորքային։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!