Մահացել է հայ աղջիկը, ում ամիսներ առաջ դիմահարդարել էր Գոհար Ավետիսյանը և կատարել նրա երազանքը․ տեսանյութ

Շատերն են տեղյակ դիմահարդար Գոհար Ավետիսյանի գործունեությունից։ Մեծ զբաղվածության հետ մեկտեղ դիմահարդարը հասցնում է նաև ժամանակ տրամադրել բարեգործություններ կատարելուն և ուղղակի լինել մարդկանց կողքին, բռնել նրանց ձեռքը, ով դրա կարիքը շատ ունի։

Գոհարը շատերի երազանքն է իրականացրել։ Ամիսներ առաջ սոցիալական իր հարթակի միջոցով հանրությանը ծանոթացրեց Նելլիի հետ, ով ոսկրերի քաղցկեղով էր հիվանդ։

Հայուհին Վոլգոգրադից էր։ Գոհարը կատարել էր աղջկա երազանքը․ դիմահարդարել էր նրան։ Այս ամիսների ընթացքում աղջկա առողջությունը վատթարացել էր․ նա դանդաղորեն սկսեց դադարել քայլել։

Մասնագետներն աղջկան օգտակար լինելու համար ամեն բան կատարրել են, բայց բոլոր ջանքերն ապարդյուն են անցել։ Գոհարը ծանոթացել էր Նելլի հետ և շատ սիրել վերջինիս։

Դիմահարդարել էր նրան, նվերներ մատուցել՝ հագուստներ, կեղծամ, որպեսզի վատ չզգա ճաղատությունից՝ թեպետ բազմիցս նշում էր դիմահարդարը, որ նա ուղղակի հիասքանչ տեսք ունի՝ անգամ առանց շպարի և կեղծամի։ Ստորև դիտեք Նելլիին, թե ինպես նա վերափոխվեց։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!