Մահացել է Արտեմիս Նազարյանը

Հերթական բոթը․ մահացել է անվանի բարերար, հասարակական գործիչ Նազար Նազարյանի կինը՝ Արտեմիս Նազարյանը։ Նազարյանների ընտանիքն այս կորուստը կրեց կորոնավիրուսյան ախտի արահավիրքի օրերին։ Նազարյանների ամուսնական զույգը մեծ աջակցություն է ցուցաբերել պատմական հայրենիքն ու բժշկական համալսարանին՝ զարգացնելով ենթակառուցվածքային հնարավորությունները։ Նրանց աջակցության շնորհիվ հիմա համալսարանն ու համալսարանական հիվանդանոցն ունի նմանատիպ տեխնիկական զինվածություն։

Հիրավի, անգնահատելի է նրանց ներդրումն ու նվիրվածությունը հայաստանյան հիվանդանոցին ու պետհամալսարանին, նրանք անշահախնդիր ու մեծ սիրով են արել ամենը՝ մեր երկրում բժշկական ոլորտին օգնելու համար։

Նրանք գնված տեխնիկան միլիոնավոր արժեք ունի ու մեծ է երախտիքը նրանց հանդեպ, որ նման վերաբերմունք են ցուցաբերել մեր երկրի նկատմամբ՝ հիշելով իրենց արմատները ու խորը սեր տածելով արմատների հանդեպ։

Արմեն Մուրադյանն էլ հայտնում է՝ որոշել են դիմել ԵՊԲՀ գիտխորհրդին և Նոմինացիոն կոմիտեին՝ Համալսարանական հիվանդանոցներում հավերժացնել Նազարյանների ընտանիքի վառ անունը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!