Մահացել է ազատամարտիկ Սասուն Սիմոնյանը

Բոթ է պատել հայոց աշխարհը․ մահացել է Արցախյան հերոսամարտի նվիրյալ Սասուն Սիմոնյանը, որը ծնվել է 1951 թվականին։ Գույժն իր ֆեյսբուքյան էջում գրառել է Ժիրայր Սեֆիլյանը, որին արձագանքել են նրա մարտական ընկերները։

Սասուն Սիմոնյանը եղել կամավորական, ապա՝ Ալավերդիի ջոկատի հրամանատար։ Նրա ջոկատը բազմաթիվ մարտական գործողություններ է կատարել՝ «Շուշիի առանձնակի գումարտակի» կազմում։ Սիմոնյանի ջոկատն արիաբար պայքար է մղել թշնամու դեմ՝ կատարելով հրամանատարների առաջադրանքները։ Անչափ մեծ է կորուստը բոլորիս համար։

Արցախյան ազատամարտի յուրաքանչյուր մասնիկ ու հաղթական բերկրանքը մարդածին է՝ ստեղծված այս հրաշք նվիրյալների պես հայրենասերների կողմից, որոնք կյանքն անգամ չեն խնայել, անձնվիրաբար պաշտպանել են սահմանները ու մարտնչել են թշնամական զորքերի դեմ ու հաղթող դուրս եկել։

Ցավակցում ենք Սասուն Սիմոնյանի ընտանիքին ու ընկերներին։ Իրապես անչափ մեծ է նրա կորուստը յուրաքանչյուրիս համար՝ գիտակցելով՝ արցախյան հաղթանակը տոնել են այս մարդկանց անվախության շնորհիվ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!