Ձեր սեփական էջերում պաշտպանեք, հա՞, Նիկոլին ու նրա թքի տոպրակներին․ չասեք` չեմ զգուշացրել

Հայտնի լրագրող Լիզա Ճաղարյանը, ով մեծ ակտիվություն ունի համացանցային տիրույթում, անդրադառնում է քաղաքական և ակտուալ գրեթե բոլոր իրադարձություններին և այդ մասին հայտնում իր կարծիքը։

Իսկ հաճախ էլ լրագրողը քննադատվում է և քննադատվում իր իսկ հարթակում, որը նրան դուր չի գալիս։ Այս անգամ նա անդրադարձել է այն մարդկանց, ովքեր հարկ են համարում իր գրառումների ներքո անհարկի կարծիք կամ քննադատություն հայտնել։

Լիզա Ճաղարյանը մասնավորապես գրել է․ «Իմ աննման ֆեյսբուքահայուգենություն, տարեկան մի քանի անգամ հիշեցնում եմ, նորից ասեմ` ես անտանելի անհանդուրժող եմ ախմախագույն մեկնաբանությունների նկատմամբ. ոչ զահլա ունեմ, ոչ հավես, ոչ էլ` առողջություն։

Էնպես որ` ձեր սեփական էջերում պաշտպանեք, հա՞, Նիկոլին ու նրա թքի տոպրակներին։ Եթե նկատել եք` ձեզ նմանների էջեր չեմ ներխուժում, ինչ ուզում եք` դուրս տվեք, ինչքան ուզում եք` բլթացրեք։ Միայն ինձանից հեռու։

Պատահական Ֆեյսբուքում աչքովս եք ընկնում, էդ արդեն մեծ պատիժ է, մնացել էր` իմ «տուն» էլ մտնեք ձեր զառանցանքներով։ Ցուկիի արև, գիտեմ՝  որ «կոճակը» սեղմեմ։ Չասեք` չեմ զգուշացրել»։

Понравилась статья? Поделиться с друзьями: