«Ձեր հայրիկին կբարևեք ՝որպես նախկին կոռուպցիոների». քաղաքացին՝ ՀՀ արդարադատության նախարարին. տեսանյութ

Համացանցում հայտնվեց հերթական տհաճ տեսանյութը , որտեղ այս անգամ  Ռուստամ Բադասյանը ճաշում էր Տիգրան Ավինյանի հետ , երբ նրանց մոտեցան երկու քաղաքացի ,<< Բարի ախորժակ>> մաղթեցին նրանց ու հետո հայտնեցին պարետին, որ գուցե իրենք ավելի շատ են մտահոգ նրա առողջության համար, քան հենց ինքը ՝պարետը:

Քաղաքացին հեգնանքով առաջարկեց  տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ, որտեղ  կարող է ավելի անվտանգ լինել, քանի որ ինչպես հայտարարվել է ՝ քրեակատարողական հիմնարկն ամենաանվտանգ վայրն է այս օրերին: Վերջում քաղաքացին բարևներ ուղարկեց Ռուստամ Բադասյանի հայրիկին ՝ նշելով.<<Ձեր հայրիկին կբարևեք ՝որպես նախկին կոռուպցիոների>>:

Նախարար Բադասյանի հայրը Վլադիմիր Բադասյանն է , ով  Հայաստանի ոստիկանությունում զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոններ:

Վերջին շրջանում սա Տիգրան Ավինյանին վերաբերող երրորդ դեպքն է , երբ քաղաքացին հրապարակում է Ավինյանին վերաբերող տեսանյութ կամ լուսանկար . քաղաքացիները հրապարակվող նյութերի մեկնաբանության մեջ  նշում են և նաև մտահոգություն են հայտնում այն մասին, որ հանրային սննդի օբյեկտում Ավինյանը դիմակ չի կրել, իսկ Ավինյանն այդ հարցի հետ կապված ունի նաև իր մեկնաբանությունը:

Զարմանում եմ, որ այսքան "ուտում" են ու չեն չաղանում:)))#սրճարանիմշտականհաճախորդները

Опубликовано Koryun Grigoryan Вторник, 9 июня 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: