Ձեզ եմ ներկայացնում իմ փոքր հասակում կատարած ևս մեկ երգ․ Գուրգեն Դաբաղյանի հրաշալի կատարումը

Սիրված երգիչ Գուրգեն Դաբաղյանին հանրությունը ճանաչում և սիրում է դեռ վաղ տարիքից։ Փոքրիկ տղան իր հրաշալի մաքուր ձայնով ուղղակի հիացնում էր հանդիսատեսին և օր օրի զարմացնում բոլորին։

Նա կատաում էր հայկական ժողովրդական, գուսանական, աշուղական երգեր, որոնք հային մոտ են կանգնեցնում իր մշակույթին և իրական երգարվեստին։

Գուրգեն Դաբաղյանն այսօր էլ հիացնում է իր երկրպագուներին և նոր ու ավելի գեղեցիկ կատարումներով հանդես գալիս։ Այս անգամ երգիչը հետևորդներին ներկայացրել է մի արխիվային կատարում, որին կից երգիչը գրել է․ «Սիրելի՛ հետևորդներ, ձեզ եմ ներկայացնում իմ փոքր հասակում կատարած ևս մեկ երգ։ Այս անգամ Սայաթ-Նովայի վրացերեն լեզվով ստեղծագործություններից մեկը։

Կարծում եմ երաժշտասերները կիմանան այս երգը, որը առավել հայտնի է Գլախո Զաքարյանի կատարմամբ, իսկ ով նոր է լսում կսպասեմ մեկնաբանություններում ձեր կարծիքներին»։

Ստորև ներկայացնում ենք տեսանութոը։ Լսեք և վայելեք երգչի հրաշալի կատարումը։

Понравилась статья? Поделиться с друзьями: