Ձգիր լեզվիդ սանձերը, աղջիկ․․․ Ռուզան Ասատրյան

Ռուզան Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՁԳԻՐ ԼԵԶՎԻԴ ՍԱՆՁԵՐԸ, ԱՂՋԻԿ….

Անահիտ Մութաֆյան- ձգիր լեզվիդ սանձերը, դու իրավունք չունես հայ ժողովրդին տականք անվանելու: Այս հերոսական ժողովուրդը 90-ականների մութ ու ցուրտ օրերին, հաճախ եռացրած ջրին երկու հատիկ օգնության ուղարկած անհամ լոբի ու աղ էր գցում և որպես ճաշ մատուցում էր ընտանիքի անդամներին, որ տունը շեն երևար, բայց օգնում էր պատերազմը հաղթող զինվորին:

Այս նվիրական ժողովուրդը երկրաշարժից հետո, օրերով պատսպարեց ու իր հարկի տակ ընդունեց անտուն ու փողոցում հայտնված մեր դժբախտ հայրենակիցներին: Այս փառապանծ ժողովուրդը Օպերայի հրապարակից ոտքով ԵՌԱԲԼՈՒՐ էր ճանապարհում իր հերոս զավակներին, որպեսզի քո նմանները այսօր հարգեին իրենց հիշատակը:

Այս տաղանդավոր ու իմաստուն ժողովուրդը Կոմիտաս ու Թումանյան է ծնել, Սարյան, Չարենց ու Տիգրան Մանսուրյան է ծնել… եթե գրեմ, թե ինչպիսին է այս հրաշալի ժողովուրդը, օրերով պիտի նստես ու կարդաս, ես կարող եմ սկսել Արգիշտի արքայից ու հասնել մեր օրերը, թե քանի անգամ է այս քաջ ու համառ ժողովուրդը տուն ու օջախ կորցրել ու նորից կառուցել, որ երկիր պահի ու մինչև օրս…

Ավելորդ բերան բացելու փոխարեն, մի օր վեր կաց ու գնա երկրիդ հեռավոր գյուղերը ու տես թե ինչ տառապանքով են ապրում այն աշխատասեր ձեռքերը, որոնց դու տականք ես անվանում…Երևանի մայթերից այն,կողմ անցել ես աղջիկ, գիտես որ գյուղեր կան, երեխաները բետոնի վրա են դասեր անում և այդ գյուղերը տանող ճանապարհները՝զորօրինակ Ծաղկասար գյուղը /Արագածոտնի մարզ/ անցյալ դարի 20-ականներից նույն կարգավիճակն ունի…գնա ու տես, թե որքան ազնիվ ու բարի է այդ դժվարամատչելի լեռները բարձրացող ժողովուրդը:

Փակիր բերանդ աղջիկ, կամ գոնե խոսելուց առաջ սոդայաջուր օգտագործիր.. որ մաքրվի լեզուդ, Իսկ տականքներ, ցավոք սրտի ամեն տեղ կան, ափսոս քեզ, հայ ժողովուրդ, որ ծնածդ տականք է.. մեկ անգամ կարդա գոնե հորդ՝ թատերագետ, գրականագետ, նաև փայլուն հրապարակագիր Լևոն Մութաֆյանի հրապարակումները, տես թե ուր ես հասել այդ բարձունքից հեռու:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!