Հրդեհվել է Սուրբ Գեորգիի հիվանդանոցը․ սարքերին միացված հիվանդները մահացել են

Ցավալի լուր ենք ստանում հիվանդանոցից․ առավոտյան հրդեհվել է Սանկտ Պետերբուգի Սուրբ Գեորգիի հիվանդանոցը։ Մահացել են կորոնավիրուսյան ախտով վարակված հիվանդները, որոնք միացված են եղել թոքերի արհեստական օդափոխության սարքերին։

Բարեբախտաբար, հրդեհն ի վերջո հնարավոր է եղել մարել։ Ընդհանուր մակերեսը կազմել է տասը քառակուսի մետր։ Հրդեհի օջախը տեղակայված է «կարմիր զոնայում»։ Ենթարաբար, բռնկվել է սարքերից մեկը։ Արտակարգ ծառայություններից նշել են՝ ենթադրաբար պատճառն էլեկտրական սարքավորումների անսարքությունն է եղել, ինչի պատճառով կարճ միացում է տեղի ունեցել։

Ի սկզբանե բաժանմունքում տասնվեց հիվանդ է գտնվել, որոնցից տասնմեկը հասցրել է փրկվել։ Չոր հիվանդ, սարքին միացված, թունավորվել է ածխաթթու գազից, մեկի մոտ անջատվել է սարքը։

Նշենք՝ կորոնավիրուսյան ախտի՝ ռուսաստանյան քաղաքը պատելուն պես, դեռևս մարտից Սուրբ Գեորգիի հիվանդանոցը վերածվել է ինֆեկցիոն ստացիոնարի։ Կլինիկայի ողջ անձնակազմն զբաղվում է միայն սուր շնչառական վարակներով և կորոնավիրուսյան ախտով հիվանդների բուժմամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!