Հրատապ. Շիրակում արտակարգ իրավիճակ է ստեղծվել. ահա թե ինչու

Եղանակային անկայուն ու տատանողական փոփոխությունները որոշ տարածաշրջաններում լուրջ վնասների պատճառ են դառնում:

Դեռ երեկ տեղեկացրել էինք, որ Գյումրիում ու Վարդենիսում բավականին առատ ու շատ կարկուտ էր եկել: Գիշերային ժամերին հայտարարվել է քամու ուժգնացում:

Շիրակի մարզպետն իր սացցանցային էջում տեղեկություն է հրապարակել՝ հայտնելով, որ այսօր ժամը 11-ի կողմերը տարճատև, բայց ուժգին քամին բավականին լուրջ ավերածություններ է հասցրել մասնավորապես մարզի Գեղանիստ գյուղին:

Վնասվել են գյուղական ավելի քան հիսուն բնակելի տուն ու շինություն: Գյուղ են ժամանել համապատասխան ծառայություններ իրականացնող մարդիկ, ովքեր գյուղում վերականգնողական աշխատանքներ են իրականացնում:

Մարզպետը տեղեկացնում է, որ վնասվել են միայն շենքեր, շինություններ, իսկ մարդկային վնասներ, բարեբախտաբար, չեն եղել: Մարզպետը նաև հրապարակել է գյուղից նկարահանված մի փոքր հատված, որտեղ երևում է, թե ինչ իրավիճակ է տիրում տեղում ուժեղ տեղումներից հետո:

Մարզպետի հրապարակած տեսանկարահանումը ներկայացնում ենք ստորև:

Опубликовано Tigran Petrosyan / Տիգրան Պետրոսյան Суббота, 20 июня 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: