Հրապարակվել է աշխարհի ամենաանվտանգ քաղաքների վարկանիշը

Բրիտանական Economist Intelligence Unit պարբերականը հրապարակել է աշխարհի ամենաանվտանգ քաղաքների վարկանիշային աղյուսակը։

Ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն։ Երկրորդ տեղում Սինգապուրն է։ Առաջատարների եռյակը եզրափակում է ճապոնական մեկ այլ քաղաք՝ Օսական։ Այսպես, 10 ամենաանվտանգ քաղաքներն են՝

Տոկիո,

Սինգապուր,

Օսակա,

Ամստերդամ,

Սիդնեյ,

Տորոնտո,

Վաշինգտոն,

Կոպենհանգեն,

Սեուլ,

Մելբուրն։

Փորձագետները գնահատել են աշխարհի 60 խոշոր քաղաքներ՝ ըստ 57 ցուցանիշի։ Դրանցում ներառվել է թվային անվտանգությունը, առողջապահությունը, անվտանգ ենթակառուցվածքները և անձնական անվտանգությունը։ Նշենք, որ Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի քաղաքները բարձրագույն ցուցանիշներն են ի ցույց դրել անվտանգ ենթակառուցվածքի, առողջապահության և անձնական անվտանգության հարցում։

Թվային անվտանգությունը բարձր մակարդակում է Հյուսիսային Ամերիկայի քաղաքներում՝ Չիկագոյում, Վաշինգտոնում, Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Դալասում, Նյու Յորքում և Տորոնտոյում։ Վարկանիշի վերջին հորիզոնականներում են Մյանմարի Յանգոն քաղաքը, Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը և Նիգերիայի մայրաքաղաք Լաոսը։

Դե ինչ, ճամփորդե՛ք, վայելե՛ք աշխարհը, սակայն մի՛ մոռացեք անվտանգության մասին, ավելորդ զգուշությունը երբեք չի խանգարի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!