Հրաչյա Հարությունյանը իր մայրիկի հետ ջերմ ու ընտանեկան լուսանկարներ է հրապարակել

Սիրված դերասան Հրաչյա Հարությունյանը վերջին շրջանում համացանցում որոշակի ակտիվություն է սկսել ցուցաբերել։

Դերասանին սոցհարթակներում հազարավոր օգտատերեր են հետևում և սիրով հաղորդակից դառնում նրա կյանքում տեղ գտած իրադարձություններին։

Հրաչյա Հարությունյանը հիմնականում ընտանեկան դրվագներ է հանրայնացնում․ ինչպես է ժամանակն անցկացնում թոռնիկների հետ, իսկ երբեմն էլ՝ աշխատանքային ուշագրավ դրվագներ։ Այս անգամ դերասանը հանրայնացրել է մայրիկի հետ համատեղ լուսանկարներ։ Ընտանեկան ջերմ կադրը այնքան հուզիչ ու գեղեցիկ է, որ ակնհայտ է դարձրել այն գաղափարը, որ ցանկացած տարիքում մարդը երեխա է ծնողի համար, իսկ մայրն՝ ամենավեհը։

Վերջերս Սիրուշոն նույնպես այցելել էր տատիկին և սիրով ցույց տվել դրվագներ իր այցից։ Սիրուշոն տատիկին այցելել էր երեխաների հետ և նշել էր, որ  տատիկի և երեխաների շփումը հիանալի է և ինքը դա ուղղակի վայելում է։

Հրաչյա Հարությունյանի հրապարակումներն առաջարկում ենք դիտել վարը բերված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: