Հրաշք լուր․ Սահմանապահ Կարմրաղբյուր գյուղում եռյակ է ծնվել

Մինչ հակառակորդը մտածում է էլ ինչ անել, որ խաթարի մեր սահմանների անդորրը, սահմանապահ գյուղերում կյանքը շարունակվում է, իսկ կյանքի խորհրդանիշը հենց ծնունդն է ու այսօր ծնունդը եռակի է։

Տավուշի մարզում այսօր ծնվեցին երեք հրաշամանուկ, եռյակ՝ բնական ճանապարհով։ Երեխաների մայրիկը Կարմիրաղբյուրից է ու աշխատում է որպես ուսուցչուհի։ Դասավանդում է մաթեմատիկա։ Ի դեպ հենց այդ դպրոցի էջում է հրապարակվել տեղեկությունը այդ մասին։

Որքան կարևոր էб երբ ծնունդ է լինում մի վայրում, որտեղ կյանքի պայքար է ամեն վայրկյան,օր։ Երևի հենց այսպիսի երևույթներն են ուժ տալիս մնալու ու ապրելու սահմանապահ գյուղերում։ Երեխայի ձայնը միշտ պիտի ղողանջի այն տեղում, ուր օտարը ցանկանում է զավթել, որովհետև այդ երեխան վաղը չի թողնելու նույն այդ օտարին խուժել ու խանգարել կյանքի իրավունքին։

Հատկապես հիմա այս լուրը լուսավոր ու ոգեշնչող է մեր բոլորիս համար։ Ու թող լսենք այսպիսի լուրեր ամեն օր, որովհետև կյանքն է կարևոր ու ապրելու հավատը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!