Հրաշքների երկիր Հնդկաստանը․լուսանկարներ

Հայերի ու հնդիկների բարեկամության մասին պատմող բազում պատմական էջեր կան։ Այս երկու երկրների բարեկամությունը շարունակվում է մինչև այսօր։

Շատ բաներ կան մեզ ու հնդիկներին կապող, բայց դրանցից ամենակարևորը ազգերին բնորոշ մարդասիրություն է, բարությունն ու հարուստ մշակույթը։ Հնդկաստան մի անգամ այցելողն այն երբեք չի մոռանա։

Այդ երկիրն իր մոտ կանչող գերբնական ուժ ունի։ Հարուստ գույները,համեղ ուտեստները (զբոսաշրջիկներին միշտ դուր է գալիս նաև փողոցային ուտելիքը), <<Նամաստե>>-ով հյուրերին պատվող մարդկանց դրական էներգիան անասելի հետք է թողնում այդ երկիր ոտք դնող ամեն մարդու հոգում։

Հրաշքների երկիրը հայտնի է նաև տաճարների բազմազանությամբ, թվով։

Անկանոն երթևեկությունը,  այս կամ այն կողմ  շտապող բազում մարդիկ, առևտրականների հնդկերենով հնչող <<էստի համեցեք>>-ը, ուտելիքի անուշ բույրը, հնդիկ կանանց և աղջիկների գունավոր սարիների ու զարդերի ամբողջությունը կտրում է քեզ իրականությունից ու մի ուրիշ հեքիաթային աշխարհ տանում։

Այս երկիրն էլ ուրիշ երկրների պես իր բույրն ունի, որն իր համեմունքների ու հոլիի գույների հոտի ամբողջությունն է, այն երկար ժամանակ մնում է ռնգերիդ մեջ, հուշերում։ Լուսանկարներն ընդամենը մի փոքր կտորն են այդ հրաշք երկրի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!